«ՀՀ ինքնիշխանության անկումն ուրվագծվում է». Նարինե Դիլբարյան
![]() 218 Չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ., 19:12 Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր արդեն ընտրություններում 71 մանդատ ապահոված Փաշինյանը (դժվար թե ՍԴ-ն մանդատների փոփոխության հարց հանգուցալուծի, թեև անգամ 1-2 մանդատի պակասն արդեն աղետալի կդարձնի ՔՊ դիրքը) մեկնում է Մոսկվա հանդիպելու Պուտինին, օրակարգում, ըստ ամենայնի, ՀՀ ողջ սահմանների պահպանությունը ՌԴ-ին հանձնելու խնդիրն է, ճանպարհների ապաշրջափակումը, ըստ այդմ էլ սահմանների սահմանանշման ու սահմանազատման վճռորոշ հանգույցը: Այսինքն՝ ՀՀ ինքնիշխանության անկումն ուրվագծվում է, ու ներքին ոչ մի քաղաքական-հանրային խոսույթ չծավալվեց՝ ի՞նչ պետություն է, որ իր սահմանները պաշտպանել չի կարողանում, չունի ամուր բանակ, բոլորը սպասում են, մի մասն ընկճված, այլք՝ մոլորված, տարբեր ուժեր դեռ պայքարում են գյուղնախարարությունը, սփյուռքի նախարարությունը վերաբացելու, ԿԳՄՍ-ն վերաբաժանելու հարցերի շուրջ: Երկրում երաշտ է...: Մեր պայքարը հանուն մանդատների՞ էր, մինչև մանդատները, թե՞ հանուն ինքնիշխան պաշտպանունակ ազգային պետության...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
