Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Գազի գրասենյակի պատվերով ասֆալտապատումն է». Լևոն Բարսեղյան

«Գազի գրասենյակի պատվերով ասֆալտապատումն է». Լևոն Բարսեղյան
212
Չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ., 22:18

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասնինք Սասուն, մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան….
Նկարը դնելու պահին (մեր Գյումրու Բարաքներ թաղում է, Մերկուրով/Սպարտակի փփ հատվածում) ուզեցի մի քանի անուշ խոսք ասեմ, բայց զգացի, որ չեմ դիմանում, գեշ քրֆելու եմ: Գիտեի, որ քաղաքապետարանի արածը չէր, քաղաքապետարանը ասֆալտ չի անում, բայց կարող էր իր պատվերով լինել: Որպեսզի չքրֆեմ, ուզեցի հիշեցնել, թե ինչու ենք այսպես եթիմ, ու դատարկապորտ, ինչու ենք հայ քրիստոնյա ազնվազարմ ընտրակաշառատու և ընտրակաշառառու, մենակ չասեք, թե էդ բոլոր գողուբոզերը ոչ քրիստոնյա են, ոչ քավոր-սանիկ են, ոչ էլ մոմ են վառում ու մատաղ անում, անում են, վզերից ու ավտոների հայելիներից խրձով խաչեր ունեն կախած: Բայց, երբ էս տեսակ բան է, սաղիս լավը լացացնում են, մեղմ ասած.... Սա հո նորություն չէ, անհիշելի ժամանակներից էս պոռնոն է, հետո էլի գործ կբացվի՝ ղուրբան:
Դուք մտածե՞լ եք, թե ինչու են մեր ասֆալտի կարկատանները ուղղանկյունաձեւ, երբ քանդված ասֆալտը կամ տձև է կամ օվալաձև կամ շրջանաձև: Ասեք՝ իմանանք: Այլ երկրներում, եթե փոսային նորոգում են անում, փոսն են նորոգում, կողքի մաքուր ասֆալտը չեն քանդում, դարձնեն ուղղանկյուն, հետո նորոգեն: Ապուշ են վայթե: Աննասուն սատկում են: Չէ, մենք ենք ապուշ ու անննննասուն սատկում՝ արդեն կլոր 30 տարի:
Մեզ մոտ փոսային նորոգումները ուղղանկյուն են, որովհետև ուղղանկյան մակերես հաշվել գիտեն, իսկ տձև մարմնի մակերես չեն կարողանում հաշվել, շրջանի մակերես հաշվել չգիտեն: Որովհետև մեկ այլ անասուն խասիաթով վճարում են ըստ մակերեսի, այսքան մետր քառակուսի, վերջացավ: Արդյունքում կլոր փոսը, որի տրամագիծը 1 մետր էր, ու ուներ 0,785 քառ մետր մակերես, փեշերից 4 ուղղություններով քանդում դարձնում են 1 մետր կողմով քառակուսի, որի մակերեսը սիրուն 1 մ քառակուսի է: Ու արդյունքում ծախսվում է 22-25% ավելի աշխատուժ, այդքան ավել ասֆալտ ու փող: Թաղեմ ես մեր տգետ բոյը, այսպիսով:
Էդ դեռ այն դեպքում, եթե նամուսով անեն ասֆալտը ու գոնե մի 4-5 տարի դիմանա: Շինարարն ու պատվիրատուն սիրասուն համաձայնությամբ հանրային պատվերը մեծացնում են մեր հաշվին, իրենց հօգուտ (ատկատը՝ մտքներս) 22-25 տոկոսով: Չեղավ մեկը, չտեսանք մեկին, որ փոսային նորոգման պատվերը տար ամբողջ փողոցի նորոգման հաշվով, սակարկելով, անկախ այն հանգամանքից, թե քանի փոս կա դրանում ու ինչ մակերես ունեն դրանք: Գոմ, ընկերներ, 21 դարի կոմունալ գոմ: Ու մյուս տարի էդ ընդարձակված փոսը քանդվում է ավելի ընդարձակ մակերեսով ու էլի ուղղանկյուն սարքելով ավելի են ընդարձակում այն:
Էս մի նկարի պատմությունն առանձնահատուկ է: (Ավտոյում մադ կար, շտապ տեղ էի տանում, չկարողացա կանգներ, ... Արզաքանցյան, ականջդ կանչի..., մինչև հանդիպակածով ավտոն անցավ, նկարեցի): Նկարը ֆեյսում հայտնվելուց 90 վայրկյան անց քաղաքապետարանից զանգեց Կնյազ Մանասյանը, ասաց, որ դա քաղաքապետարանի պատվերը չէ, տեղը հարցրեց՝ ասացի, 5 րոպեից զանգեց, ասաց՝ գտել են, դա գազի գրասենյակի պատվերով ասֆալտապատումն է, խոստացավ որ հետևողական կլինեն, քանդել կտան, նորոգել կտան, շնորհակալություն հայտնեց, որ տեսել-նկարել եմ, իրենք էլ իմացել են: Մանասյանը միշտ արագ է արձագանքում, սա շատ գնահատելի է: Հիմա խորքը նայենք. ուրեմն Գազի գրասենյակ կոչեցյալ լկտի մենաշնորհատերը (թե ասա ոչ լկտի ինչ մենաշնորհատերեր կան...), քանդելու եւ շինարարության թույլտվություն է ստանում քաղաքապետարանից, քանդում է, հետո պիտի նորոգի, ու այսպես նորոգում, ես էի, ու էդ փողոցով էդ անհարմար պահին չէի անցնում, մյուս գարնանը ստեղ լինելու էր էլի փոս, լճաաաակ, իմ սիրելի լճակներից էլի մի քանիսը, ու արդեն քաղաքապետարանն իր հաշվին պիտի նորոգեր: Գազի գրասենյակի արածը, որ չի վերահսկել պատվերի պատշաճ կատարումը, շանտղություն է, էս «շինարարների» իրենց բրիգադիրի արածը .... (էրեխեքը դեռ քնած չեն ուրեմն), քաղաքապետարանն էլ, մեղմ ասած, շաաատ անուշադիր է, թե ինչ են անում շինթույլտվություն ստացող ավերիչները: Մի քանի տարի առաջ Վեոլիա կոչեցյալ այլանդակությունն ավիրեց ամբողջ քաղաքը, քանդելով ու ցեխերի մեջ թողնելով ամբողջ քաղաքը երկու տարի շարունակ, ավտոբուսներ էին մինչև կեսը խրվում դրանց ստեղծագործած փոսերում: Քաղաքապետին ասում էի՝ քանդել սարքելու ժամկետների մասին պայամնագիր ստորագրիր, տուգանային կոշտ սանկցիաներով ու նորոգման ծախսի դեպոզիտային վճարներով՝ քաղքապետարանի հաշվին, որ եթե խոստացված ժամկետում չնորոգեն՝ քաղաքապետարանը էդ փողը ետ չտա՝ ինքը նորոգի ու վերջ: 15 անգամ բացատրել եմ, որ դա արդար եղանակ է, որ դա է ելքը էդ վնասատուների հախից գալու, չեղավ, ոնց ուզեցին՝ քանդեցին, երբ ուզեցին՝ նորոգեցին ... Հիմա էլ էս գազի մարդիկ: Քաղաքապետարանը պարտավոր է հաստիքներ ավելացնել, ու ամեն էս տեսակ շինթույլտվության հետևից գնալու, հսկելու, քանդել տալու, մարդավարի սարքել տալու:
Կյանքերս էս ցեխուջրի մեջ անցավ բոլոր իմաստներով, ասա հմի Ֆարոյում ոտներս ջուրը դրած կալվադոս խմելուց կեղնեի էլի»: