Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եվրոմիությունը գալիս է մեզ հարևան». Ռուբեն Շուխյան

«Եվրոմիությունը գալիս է մեզ հարևան». Ռուբեն Շուխյան
191
Չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ., 22:34

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Եվրոմիությունը գալիս է մեզ հարևան. Վրաստանի վարչապետը խոսել է ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրենց անբեկանելի ձգտման մասին:
Վրաստանն ակնկալում է դառնալ Եվրոմիության լիիրավ անդամ՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների, այս մասին ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ համատեղ մամուլի ասուլիսին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Ցանկանում ենք ևս մեկ անգամ հաստատել, որ մեր երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ գրեթե 80 տոկոսը, սատարում են Վրաստանի եվրոինտեգրմանը: Պարոն հանձնակատար, մեր ղեկավարության ու թիմի որոշմամբ տարիներ առաջ փոփոխություններ արվեցին սահմանադրության մեջ, և մենք հստակեցրեցինք մեր արտաքին քաղաքական կուրսը: Բոլորս եկանք այն մեկ մտքին, որ դա եվրաատլանտյան կուրսն է, որը չի վերանայվելու ու փոխվելու: Այս գործընթացում քաջ գիտակցում ենք, որ երկիրը, որը երիտասարդ ժողովրդավարություն ունի, դեռևս կանգնելու է պերմանենտ մարտահրավերների առաջ, սակայն դա մեզ չի վախեցնում, քանի որ մենք լավ գիտակցում ենք ու հավատում, որ հաջողությամբ կանցնենք այդ ուղին ու մի օր կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Վրաստանի վարչապետը»: