Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով վարույթը կասեցվել է
![]() 214 Հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ., 00:00 ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը 2021թ ապրիլի 10-ին կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»՝ նշելով, որ իրենց գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Նշվում է, որ վարույթը կասեցվել է, քանի որ չեն պարզել գաղտնալսողի ինքնությունն ու չգիտեն, թե ում պետք է որպես մեղադրյալ ներգրավեն։ «ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված տեղեկություն ստանալու հարցման՝ հայտնում ենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով»,- ի պատասխան հարցման հայտնել են Քննչական կոմիտեից։ Նշվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն իրականացվել է ՀՀ սահմաններից դուրս՝ ՔԿ պաշտոնյան գրավոր պաշտոնապես տեղեկացրել է, որ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող անձինք չկան։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
