«Միջնորդում եմ՝ որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին». Հրայր Թովմասյան
![]() 350 Ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ., 16:30 ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօրվա նիստի ժամանակ միջնորդեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությանը վկայի կարգավիճակով հրավիրվի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Դիմումատուներն իրենց դիմումներում մատնանշել են որոշակի փաստական հանգամանքներ, որոնց պատասխանողները չեն կարող պատասխանել, որովհետև իրենց իրավասությունից դուրս է: Առաջինը վերաբերում է Հանրապետության նախագահին, թե ի՞նչ պարագայում, ի՞նչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին: Այդ հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց բոլոր դիմումներում այդ հարցը բարձրացված է: Ես միջնորդում եմ՝ սույն գործով որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին, որպեսզի այս հարցերի պատասխանը տա: Հարցին պետք է այս փուլում անդրադառնալ, որովհետև մենք ունենք սահմանված խիստ ժամկետներ (ինձ հայտնի չէ նախագահի գրաֆիկը), որպեսզի այս հարցերը պարզաբանվեն, և մենք կարողանանք գնալ առաջ»,- ասաց Թովմասյանը: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն էլ իր հերթին ընդգծեց, որ կարիք չի տեսնում նախագահին ՍԴ կանչելու. բավական է միայն նրան գրություն ուղարկելը: Սահմանադրական դատարանի կազմը որոշեց այս հարցը քննարկել խորհրդակցական ձևաչափով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
