«ՍԴ-ն 25 տարի անց շարունակում է զբաղվել իր մշտական գործով». Արմեն Դուլյան
![]() 376 Շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ., 03:18 Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «25 տարվա ընթացքում դույզն իսկ չի փոխվել Հայաստանի Սահմանադրական դատարանի հիմնական ու մշտական զբաղմունքը.... Քառորդ դար առաջ Հայաստանի նորաստեղծ Սահմանադրական դատարանն սկսեց իր գործունեությունն ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջի քննարկումով... Այդ ընթացքում մենք հաղթեցինք ու պարտվեցինք պատերազմներում, մի քանի անգամ փոխեցինք Սահմանադրությունը, կիսանախագահականից դարձանք պառլամենտական, հասցրեցինք մոտ մեկուկես տասնյակ վարչապետ ունենալ, Ամերիկան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, տեղի ունեցավ Արաբական գարունը, Մարսում հայտնվեցին Երկրից ուղարկված սարքերը, Ժերար Դեպարդիեին ռուսաստանյան քաղաքացիություն շնորհեցին, նույնիսկ ֆանտաստիկ բան կատարվեց՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վերջապես սկսեց լավ խաղ ցուցադրել.... Իսկ Հայաստանի Սահմանադրական դատարանը հիմա էլ՝ 25 տարի անց, շարունակում է զբաղվել իր մշտական գործով՝ կրկին քննարկում է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջը... Այն ամենը, ինչ պետք է իմանալ հայաստանյան հասարակության վիճակի մասին....»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
