Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Չի՛ կարելի այս աստիճան նվաստացնել նախագահի ինստիտուտն ու անձը»․ Նորայր Նորիկյան

«Չի՛ կարելի այս աստիճան նվաստացնել նախագահի ինստիտուտն ու անձը»․ Նորայր Նորիկյան
237
Շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ., 15:42

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չի՛ կարելի այս աստիճան նվաստացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը
Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու մասին՝ ակնկալելով վերջինիցս ճշտել, թե ընտրությունների օրվա նշանակման հետ կապված իր վրա որևէ ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ:
Այսինքն՝ դատավոր Հրայր Թովմասյանը, նման միջնորդություն ներկայացնելիս, ողջամտորեն ակնկալիք ունի, որ նախագահ Սարգսյանը դատարան գալու դեպքում կարող է հայտնել, որ իր վրա ճնշում է գործադրվել:
Ինչպիսի վերաբերմունք էլ ունենաս քաղաքական իշխանության կամ այս կամ այն անձի նկատմամբ, չի կարելի այս աստիճան նվաստացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը:
Այսինքն՝ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է գա դատարան և ասի, որ իրեն ճնշե՞լ են:
Վստահ եմ, որ դատավոր Հ. Թովմասյանը նույնպես համոզված է, որ նախագահ Սարգսյանը չի կարող հանդես գալ նման հայտարարությամբ, հետևաբար, այս վարքագծի դրսևորմամբ փորձ է արվում մի կողմից ստորացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը, մյուս կողմից՝ անլրջացնել սահմանադրական արդարադատության իրականացման գործընթացը...»։