Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Հայտնի են ՔՊ-ի խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածուների անունները

Հայտնի են ՔՊ-ի խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածուների անունները
186
Շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ., 19:48

Այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ։ Հայտնում է ՔՊ պաշտոնական էջը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։