Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Թանկ գնած պատվաստանյութերն են աջուձախ նվիրում օտարերկրացիներին». Նարինե Մկրտչյան

«Թանկ գնած պատվաստանյութերն են աջուձախ նվիրում օտարերկրացիներին». Նարինե Մկրտչյան
241
Շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ., 23:20

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ժամանակավոր կառավարության ժամանակավոր ղեկավարի մարդասիրությունն անսահման է օտարերկրացիների հանդեպ:
Նախ, Ղարաբաղը նվիրեց ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ-դաշինքին, իսկ այժմ թանկ գնած պատվաստանյութերն է աջուձախ նվիրում օտարերկրացիներին՝ իրանցիներին, հնդիկներին, պակիստանցիներին:
Եվրոպական որևէ երկիր չկա, ուր երկիր ժամանած իրական ու կեղծ զբոսաշրջիկներին անվճար պատվաստեն: Գոնե վճարովի դարձրեք, ասենք՝ 100 դոլար:
Իսկ եթե ՀՀ պետբյուջեն այդքան հարուստ է և այդ վճարների կարիքը չունի, ապա Moderna - Մոդերնա, Pfizer – Պֆայզեր պատվաստանյութեր գնեք, որոնց արդյունավետությունն ավելի բարձր է, ՀՀ քաղաքացիներին խրախուսեք, իրազեկեք, պատվաստեք ու պաշտպանեք:
Լավ, այս անխելքությունը ե՞րբ կավարտվի:
Մարդ իմանա, թե էլ ինչ են բերելու գլխներիս: Խոպան տարածք չի՞ մնացել, դրանք էլ տվեք պարսիկներին կամ հնդիկներին, միայն պատվաստանյութով մարդասիրություն անելը ո՞րն է: Հայաստանի ժողովուրդը մի կերպ գլուխը կպահի»: