«Դիցուք, ինչ-որ մեկը սիրահարված է Փաշինյանին, որոշել է համբույր դնի». Արտակ Գալստյանի պարզաբանումը՝ ՍԴ-ում
![]() 250 Կիրակի, 11 հուլիսի, 2021 թ., 11:30 «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն այսօր ՍԴ-ում ընթացող հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ կարծիք հայտնեց, որ քվեաթերթիկի նմուշը հաստատելիս ԿԸՀ-ն թույլ է տվել ԸՕ 59-րդ հոդվածի խախտում, և որ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին, այն է՝ դրա վրա նշված չի եղել քվեարկության կարգը: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ քվեարկության կարգին վերաբերում է ԸՕ-ի 2-րդ գլուխը, ուստի հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ամբողջ ծավալով տեղեկատվությունը պետք է գրված լիներ քվեաթերթիկին: Արտակ Գալստյանը հիշեցրեց, որ քվեաթերթիկները բավական մեծ էին, և դրանց դարձերեսին կարող էր տեղավորվել այդ ծավալի տեքստը: ԿԸՀ ներկայացուցիչ, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ երբ քվեաթերթիկի նմուշը հաստատվում էր ԿԸՀ նիստում, ներկա էր ու դրա տակ ստորագրել է նաև «Հզոր հայրենիքի» ներկայացուցիչը՝ որևէ առարկություն չհայտնելով: «Մեր լիազոր ներկայացուցիչը ԿԸՀ-ում ստորագրել է ընդամենը առաջին էջի վրա: Երկրորդ էջում մենք որևէ խնդիր չենք ունեցել, քանի որ ողջամտորեն պատկերացրել ենք, որ ԿԸՀ-ն երկրորդ էջում պիտի կատարի օրենսդրության պահանջը»,- ասաց Գալստյանը: Ինչ վերաբերում է առաջին էջին, նրա խոսքով, այնտեղ գրված է միայն, որ որևէ նշում չպիտի պարունակի ու առավել ևս գրված չէ, թե ինչով նշում. «Դա կարար լիներ գրիչով, կարար լիներ մատիտով, ֆլոմաստերով, կարար լիներ ընդամենը մատնահետքով, կարար լիներ ուղղակի շրթներկով: Դիցուք, ինչ-որ մեկը սիրահարված է Նիկոլ Փաշինյանին ու որոշել է այդտեղ համբույր դնի»,- ասաց Գալստյանը: Սմբատյանը դարձյալ շեշտեց, որ «Հզոր հայրենիքը» ԿԸՀ այդ որոշման դեմ չի առարկել ու չի բողոքարկել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
