Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Աշակերտներին միավորային գնահատման վերացնելը նվազեցնելու է աշակերտների սովորելու ձգտումը». Ոսկան Սարգսյան

«Աշակերտներին միավորային գնահատման վերացնելը նվազեցնելու է աշակերտների սովորելու ձգտումը». Ոսկան Սարգսյան
164
Կիրակի, 11 հուլիսի, 2021 թ., 12:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որպես մանկավարժական բուհը գերազանցությամբ ավարտած, երկու տարի ուսուցիչ աշխատած անձ, համոզված եմ՝ տարրական դասարաններում աշակերտներին միավորային գնահատման վերացնելը խիստ նվազեցնելու է աշակերտների սովորելու ձգտումը։ Երեխաները՝ հատկապես ցածր դասարանների աշակերտները, սիրում են ըստ արժանվույն գնահատվել, որին չեն կարող փոխարինել ամորֆ բնութագրիչները։
2021 թ․ փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, այնուհետեևԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են առարկայական բոլոր չափորոշիչները: Մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը միավորային գնահատում չի լինելու, փոխարենը սովորողների գնահատումը կիրականացվի բնութագրիչներով, որը ենթադրում է գիտելիքի մակարդակի որակական սահմանում: Բացի դրանից՝ չեղարկվում է անբավարար գնահատականի շեմը»: