Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՀՀ կառավարություն, հորդորում եմ հանել 10-օրյա ցենզի գաղափարը». Հովսեփ Խուրշուդյան

«ՀՀ կառավարություն, հորդորում եմ հանել 10-օրյա ցենզի գաղափարը». Հովսեփ Խուրշուդյան
186
Կիրակի, 11 հուլիսի, 2021 թ., 13:42

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյա իր էջում գրել է․ «Իրանցիներին պատվաստելը, սուբսիդավորելով պետությունը ,իրականում դրա տասնապատիկի չափով (ու դա նվազագույնն եմ ասում) սուբսիդավորում է մեր զբոսաշրջային ոլորտը սպասարկող հսատատություններին՝ հյուրանոցներից, ռուստորաններից մինչև տրանսպորտ: Սա կոչվում է առողջապահական տուրիզմ: Անգամ նրանց՝ Երևանում 2-3 օր մնալու դեպքում ասածս ճիշտ է:
Դեռ կարելի է հասկանալ այն, որ պոլիկլինիկաներն այլևս նրանց չեն սպասարկի, որպեսզի հերթեր չգոյանան մեր քաղաքացիներին սպասարկելու հարցում: Սակայն պատվաստվելու համար Հայաստանում կացության 10-օրյա ցենզ մտցնելը շատերին կստիպի հրաժարվել Հայաստան գալու մտքից: Սա սխալ ու անհեռատես որոշում է: Մարդիկ որ 10 ժամ ծախսում են Երևան հասնելու համար, հաստատ նույն օրը ետ չեն վերադառնում, 2-3 օր մնում են՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար:
ՀՀ կառավարություն, հորդորում եմ հանել այդ 10-օրյա ցենզի գաղափարը: Պետք չէ վանել հարևաններին: Հայաստանի համար այս շահավետ մոտեցումը նաև՝ որպես բարեսիրություն է ընկալվում Իրանում և մեծացնում մեր երկրի վարկը մեզ համար այդքան կարևոր այդ երկրի բնակչության շրջանում: 10-ին պատվաստում ենք, բայց հազարներն են դրա մասին իմանում, որոնց մեծ մասը, ամեն դեպքում, երբևէ Հայաստան չեն էլ գալու, բայց տպավորությունը մնալու է»: