Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Այս տոնը զգալու լավագույն միջոցը դրան մասնակցելն է». Ջոնաթան Լաքոթ

«Այս տոնը զգալու լավագույն միջոցը դրան մասնակցելն է». Ջոնաթան Լաքոթ
268
Կիրակի, 11 հուլիսի, 2021 թ., 14:36

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել 2019 թ. Վարդավառի տոնումից: Լուսանկարներին կից՝ նա գրել է. «Զգուշացում Հայաստանով անցնող ֆրանսիացիներին. այսօր՝ հուլիսի 11-ին՝ Զատիկից 14 շաբաթ անց, հայերը՝ մեծ ու փոքր, նշում են Վարդավառի տոնը:

Հետևաբար, նորմալ է և անխուսափելի է ջրվել, ցողվել, ցնցուղվել, թրջվել, ջրել: Այս տոնը զգալու լավագույն միջոցը դրան մասնակցելն է»: