Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Պետության զավթումը շարունակվում է». Ավետիք Իշխանյան

«Պետության զավթումը շարունակվում է». Ավետիք Իշխանյան
272
Կիրակի, 11 հուլիսի, 2021 թ., 17:54

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄ
«Պետության զավթում» արտահայտությունը շրջանառության մեջ մտավ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Այն ենթադրում է որևէ ուժի կողմից պետական բոլոր կառույցների նկատմամբ տոտալ վերահսկողությունը և վերագրվում էր «նախկիններին» (Մեր կազմակերպությունն էլ է միամտաբար հավատացել դրան)։
Իսկ ինչե՞ր կատարվեցին, նույն ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Շատ հետու չգնանք (դատարանների շրջափակում, Աժ շրջափակում, ՍԴ կազմաքանդում և այլն): Անդրադառնանք միայն վերջերս կատարված իրադարձություններին։ Անօրինական կարգով ԲԴԽ անդամ է նշանակվում Գագիկ Ջհանգիրյանը։ Այնուհետև քրեական գործ է թխվում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ։ Գագիկ Ջհանգիրյանը զավթում է ԲԴԽ նախագահի պաշտոնը և չնայած դատական կայացած ակտի, ըստ որի վերականգնվում է Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի պաշտոնը, այն շարունակում է մնալ զավթված։ ՀՀ վարչապետը հրաժարական է տալիս, բայց անօրինական ձևով շարունակում է զավթած պահել պաշտոնը, որպես պաշտոնակատար։ «Ընտրություններից» հետո սկսվում է տոտալ հարձակումը համայնքապետերի նկատմամբ, ըստ էության, համայնքների զավթումը։ Պետության զավթումը շարունակվում է, բայց, «պետության զավթման» դեմ նախկինում պայքարողներն, այս երևույթին, այսօր ծափահարում են։