Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե՞ Արթուր Սաքունցը». Դանիել Իոաննիսյան

«Չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե՞ Արթուր Սաքունցը». Դանիել Իոաննիսյան
191
Երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ., 19:54

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ՍԴ-ում պարբերաբար կրկնում է, որ Արմեն Չարչյանին ձերբակալել են անանուն աղբյուրի հրապարակման հիման վրա: Դա սուտ է:
Հունիսի 18-ին Չարչյանի ժողովի ձայնագրությունը մեր աղբյուրից ստացել ենք ժամը 13:57: Ժամը 14:14 ես այդ ձայնագրությունն ուղարկել եմ Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ու զանգել-ասել եմ, թե երբ ու որտեղ է այն կատարվել:
Ժամը 14:40 նոր այդ ձայնագրությունը հայտնվեց համացանցում՝ «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքում (երևի սա է անանուն աղբյուրը): Ժամը 15:20 այդ ձայնագությունը, բոլոր մանրամասներով, հրապարակվեց Fip.am «Փաստերի ստուգման հարթակում», իսկ ժամը 15:45-ին Արթուր Սաքունցի ստորագրությամբ գրությունը ուղարկվեց Քրեական ոստիկանության պետին:
Հիմա չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե՞ Արթուր Սաքունցը»: