Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը, բացառել բացօթյա ապօրինի առևտուրը
![]() 255 Երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ., 20:24 Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ շուրջ 860 աղբամուղ է փակվել: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել բոլոր բազմահարկերում՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու, առհասարակ, սանիտարական խնդիրները։ Շրջիկ առևտրի չգրանցված կցորդներն այս օրերին ակտիվորեն ապամոնտաժվում են: Համայնքի ուժերով արդեն իսկ ապամոնտաժվել է 30, տնտեսվարողների միջոցներով՝ 10 շարժական կետ: Հարկ է նշել, որ շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Տնտեսվարողների համար ստեղծվել է հարմարավետ էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը: Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Հունիսի 22-ից մինչ օրս ապամոնտաժվել է 47 ինքնակամ կառույց: Շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը՝ գործուն աջակցության համար, քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների քանդման հարցում պայքարը լինելու է շարունակական: Հասարակական կարգի պահպանության ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով մայրաքաղաքում ուժեղացված հսկողություն է սահմանված հասարակական տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդների աշխատանքի նկատմամբ: Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները նոր ավտոբուսների շահագործման ընթացքին հատկապես բծախնդիր են վերաբերվում։ Հանձնարարվել է արագ արձագանքել քաղաքացիների ահազանգերին ու երթևեկության ընթացքում բացառել վարորդների ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
