Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Հայտնաբերվել է ևս 7 աճյուն

Հայտնաբերվել է ևս 7 աճյուն
390
Չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ., 22:48

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։
Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն։