«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պետք է ընդունել որպես փաստ». Տիգրան Աբրահամյան
![]() 226 Ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ., 03:12 «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի՝ Սյունիքի, Սևանի կամ Երևանի նկատմամբ հավակնությունների մասին հայտարարությունները պետք է ընդունել որպես փաստ, Ադրբեջանի օրակարգում գտնվող հարց։ Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունն այս օրակարգին հակազդելու ո՛չ կամք, ո՛չ էլ ցանկություն ունի։ Կա՞ մեկը, ով կասկածում է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում անկեղծ չէ կամ զուտ քարոզչական նպատակներով է նման տեքստեր հնչեցնում։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մեկ նպատակ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական ամենատարբեր գործիքակազմով հասնել Հայաստանի ամբողջական բռնազավթմանը։ Թե դա որտեղից կսկսեն, ինչ ժամկետներում կիրականացնեն, արդեն տեխնիկական խնդիր է։ Իշխանությունն իր ներքին և արտաքին քաղաքականությամբ միայն արագացնում է այս գործընթացները՝ այդ ճանապարհին կոտրելով ցանկացած դիմադրություն, որը կարող է խանգարել սցենարային այդ զարգացումներին»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
