Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը

1188
Երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ., 11:48
2021թ. հուլիսի 16-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա. Ղազարյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ. Ա-ն:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
113Երեկ, 16:30
«Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել»․ Կիմա Ավդալյան
131Երեկ, 14:12
Ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել
144Երեկ, 12:36
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
29430.09.2026, 16:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք, 1,6 միլիարդ դրամ
28730.09.2026, 12:48
«Լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառվեն պատասխանատուների նկատմամբ»․ ՀՀԽ
29230.09.2026, 11:48
«Մեկնարկում է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը»․ ԿԸՀ
35729.09.2026, 17:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին
60329.09.2026, 15:19