«Հայաստանն այս գործընթացում ընդամենը դիտորդի դերում է». Արման Աբովյան

ԲՀԿ-ական Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զուգադիպություն. հուլիսի 20-ին Ալիևը հանդիպելու է Պուտինի հետ։
Վստահ կարելի է ասել, որ քննարկվելու է երկրորդ արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված տարածաշրջանային իրավիճակը։
Պարզ է նաև, որ Ալիևն այս պարագայում հանդիսանում է ոչ միայն այսպես կոչված Ադրբեջանի այսպես կոչված նախագահի կարգավիճակով, այլ որպես Էրդողանի խոսքը «տանող-բերող», ավելի ճիշտ՝ որպես թուրքերի բանախոսը ռուսների հետ բանակցություններում։
Թուրքերի համար չափազանց կարևոր է ընդլայնել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում և, ի վերջո, միավորվել ենթադրվող «Զանգեզուրի միջանցքով»։
Ռուսների համար միջանցքի գաղափարն ընդունելի չի, առավելագույնն ինչին իրենք կհամաձայնվեն, դա կլինի կոմունիկացիաների վերաբացումն իրենց վերահսկողության ներքո (օրինակ՝ Սյունիքով կամ մեկ այլ ճանապարհով միավորումը թուրքերի և ադրբեջանցիների մինչև պետք է, ըստ ռուսների, տեղի ունենա միմիայն իրենց վերահսկողության ներքո)։
Իսկ Հայաստանն այս գործընթացում ընդամենը դիտորդի դերում է։ Այնպես որ, դադարենք մենք մեզ խաբել։
Հայաստանի ինքնիշխանությունն այնքան ցածր մակարդակի է այս պահին, որ ինչ-որ անկախ դիրքորոշման մասին խոսելը անհեթեթություն է։
Նույն հուլիսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կատարելու է պաշտոնական այց թուրքերի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային մաս։
Այնտեղ Էրդողանը, ըստ երևույթի, կանի հայտարարություն, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը վերանվանվում է Թուրք-Կիպրոսական Հանրապետության։ Կարծես թե աննշան փոփոխություն է, սակայն գլոբալ առումով, դա նվազագույնը նշանակում է թուրքական հավակնությունների ամրապնդումը երկու ուղղությամբ։ Առաջինը՝ Թուրքիան այլևս չի դիտարկում Կիպրոսի օկուպացված մասնիկը, որպես անորոշ մի քաղաքական միավոր (սա դեպի Հունաստան և Կիպրոս լրջագույն մեսիջ է թուրքերի կողմից) և երկրոդը՝ Թուրքիան ոչ մի դեպքում չի դիտարկելու երկու Կիպրոսների վերամիավորումը եվրոպական սցենարով։
Այս երկու գործըթացը, կարծես թե, առաջին հայացքից իրար հետ կապ չունեն, բայց իրականում թուրքերը և իրենց թուրքալեզու սատելիտները գործում են շատ սինխրոն և կարողանում են իրար հետ համաձայնեցնելով, սեղմելով տարբեր աշխարհաքաղաքական նյարդային կետերի վրա, ի վերջո, հասնել իրենց ընդհանուր «թուրքական» նպատականերին»։

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
7601:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
7700:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
7800:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
79Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
120Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
65Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
75Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 22:00