«Ներկայացնեմ միջազգային փաստաթղթից հավելված, որ Ադրբեջանն արհեստական ստեղծված պետություն է». Շարմազանով
![]() 251 Երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ., 17:12 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանում մոռացե՞լ են, որ նույնիսկ Ազգերի Լիգան մերժել է ճանաչել իրենց դե յուրե։ Պատմական տարածքներից խոսելուց առաջ՝ նախ պետք է պատմություն ունենալ։ Կապիտուլյանտների տոտալ անգործության պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունն ավելի է ակտիվացրել տարածքային նկրտումները Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և նույնիսկ Երևանի նկատմամբ։ Հայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» կովկասյան թուրքերը խոսում են պատմական հողերից։ Հազարավոր պատմական գրավոր աղբյուրներ կան, որոնք ի հայտ են բերում ալիևյան լկտի հերթական կեղծիքը: Բայց այսօր ձեզ կներկայացնեմ կոնկրետ միջազգային փաստաթղթից հավելված, որը փաստում է, որ Ադրբեջանն արհեստական ստեղծված պետություն է, իսկ անունն էլ գողացված է պարսկական գավառների մեկի անվանումից։ Նախ հարկ է նշել, որ այսօրվա Ադրբեջանը ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ՝ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը ստեղծվել է բացառապես թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։ Ավելին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը երբեք չի ճանաչվել միջազգային հանրության և, մասնավորապես, Ազգերի Լիգայի կողմից։ Վերջինը ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը, այլև չի ընդունել Ադրբեջանի դիմումն Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ։ Այսպիսով՝ 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ Կոմիտեն, քննելով Ադրբեջանի Հանրապետության դիմումը, հանգել է հետևյալ եզրակացության. ա. «Ազգերի Լիգայի դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե յուրե «լիովին ինքնիշխան պետություն», քանի որ այն նախկինում դե յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ որևէ պետության կողմից։ Ավելին՝ ասվում էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը, զբաղեցնելով 40.000 մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել և միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան/մոնղոլ-թաթարական պետական կազմավորումներ/ կամ Պարսկաստանը, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։ Իսկ «Ադրբեջան» անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարևան պարսկական գավառի անուն, որն ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում»։ /Հավելված 2/ բ. «Հարևան երկրների հետ սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշել Ադրբեջանի սահմանները։ Կոմիտեն որոշեց, որ Դաշնագրի պայմանները թույլ չեն տալիս Ադրբեջանին ներկա հանգամանքներում անդամակցել Ազգերի Լիգային»: /Հավելված 3/ Հ. Գ. Վատ չէր լինի, եթե այս փաստերին ծանոթ լինեին մեր նոր երեսփոխաններն ու միջազգային վեհաժողովներում «շպցնեին» ադրբեջանական պատվիրակության երեսին»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Ովքե՞ր են «փոշիացնում» ընտրողների քվեները»․ Կարեն Հեքիմյան
6003:06
«Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»․ Գարիկ Քեռյան
8102:06
«Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ»․ Արև Աբելյան
11300:42
«Հարկ եմ վճարում, որ աշխատավարձ ստացող ոստիկանը կարգ պահի, ոչ թե հողիս մեջ աղբ թափի»․ Կարինե Փանոսյան
10700:06
Լարված մթնոլորտ Մերձավանում․ Վալոդյա Գրիգորյանի գործով մեղադրյալի ընտանիքը վերադարձել է համայնք
135Երեկ, 23:18
«Բագրատ Սրբազանն ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից»․ Սերգեյ Հարությունյան
149Երեկ, 22:54
Կիևում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 6 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել
269Երեկ, 21:09
«Եթե իսկապես խաղաղության կողմնակից եք, ինչո՞ւ եք դեմ երաշխավորված խաղաղության հայեցակարգին»․ Արման Աբովյան
179Երեկ, 20:48
