Բացահայտվել է սպանությանն օժանդակելու դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․-ին ցույց տալու համար՝ նախապես նրա կողմից խոստացված 5 մլն ՀՀ դրամ գումարի դիմաց, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբի կազմում, դեպքի նախորդող պահին տուժողի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալին ցույց տալու, ինչպես նաև մեղադրյալի և ինքնությունը չպարզված անձանց հետ միասին տուժողին հետապնդելու ընթացքում խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել են Ա.Ս.-ի կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով եղբայրներ՝ Ա․Հ․-ի սպանության փորձին և նույն եղանակով Ար.Հ․-ի սպանությանը, որի արդյունքում Ա․Ս․-ն տուժողներին հետապնդելու ընթացքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում կրակոցներ արձակելով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկել է Ար.Հ․-ին և փորձել սպանել նրա եղբորը՝ Ա․Հ.-ին, որից հետո դիմել է փախուստի։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել 2 ոստիկանների բնակարաններում:
Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):
Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Բացահայտվել է սպանությանն օժանդակելու դեպքը
4417:42
«Մտահոգիչ է այս վերաբերմունքը կրթական հաստատությունում, որը կոչված է ձևավորելու ազգային արժեհամակարգ»․ Հովիկ Ավանեսով
3217:36
«Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել»․ Տիգրան Աբրահամյան
5316:12
«Ովքեր իմ նկատմամբ չար են տրամադրված, թող Աստված իրենց ներողամտությամբ նայի»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6216:00
«Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան»․ Էմին Խաչատրյան
5315:42
«Կա՛մ ջուր չունենք, կա՛մ որ տալիս են՝ թունավորվում ենք»․ Բյուրեղավանի բնակիչներ (տեսանյութ)
5515:24
«Էթանք մեզի գցենք, պրծնե՞նք, որ հասկանան». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
6114:48
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է գրեթե 5 հազարի
13914:28