«Նիկոլի կնքած «քաղաքացիական պայմանագիրը» վաղուց լուծարվել է»․ Սևակ Հակոբյան

«Ամեն օր մեր երկիրը հայտնվում է նոր իրողության մեջ, կառավարողները ապօրինության նոր նշաձող են սահմանում»,- այս մասին «Կարրճ ասած» հաղորդման շրջանակում նշում է լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանից խլեց և իրականում ՔՊ-ացրեց «Մուլտի Ուելնես» սպորտային բազմամիլիոնանոց արժեքով համալիրը, որի սաունաներում սիրում են քարշ գալ ՔՊ-ական հայտնի պաշտոնյաները։ Իբր թե պատճառ՝ շենքը համայնքային անօտարելի հողի վրա է կառուցվել, խախտումով և այլն։ Այդ դեպքում ինչո՞ւ, օրինակ, չեք քանդում։ Ոչ, լավ էլ աշխատող բիզնես է, եկամուտ է բերում, ամեն ինչ, ինչ հնարավոր էր՝ արվել է, ներդրումներ, շուկա, հենա՝ ՔՊ-ն կվայելի։ Երեկ դատախազությունը նաև հայտարարություն տարածեց, որ պետականացվել է նաև Ծառուկյանի «Արարատցեմենտ» ընկերությունը։ Իհարկե՝ գրել են, թե հակակոռուպցիոն դատարանն է արել, բայց այդ խլող բրիգադներին պայմանական ասենք՝ Նիկոլ։ Խլման հիմնավորումները կարդալն անիմաստ է․ իրական հիմնավորումը Փաշինյանի ելույթն է․ «Գագիկ Ծառուկյանին սարքելու եմ բոմժ»։ Ամեն ինչ տեղի է ունենում այդ հիմքով։ Ծառուկյանից Փաշինյանն ուզում է խլել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, 106 մլրդ դրամ, և այլն։ Տասնամյակներ շարունակ չարչարվել, բիզնես է արել, ունեցվածք դրել, մասնավորը, իսկ պետությունը որը պետք է պաշտպանի այդ սեփականության իրավունքը, հերիք չէ չի պաշտպանում, այլ ենթարկվում է մեկ անհատի, որը իրեն հայտարարել է իշխանություն և ուզում է վերցնել իրեն, իր խմբին և հարստանալ․․․
Ժողովուրդ ջան, պետությունը սահմանում է կանոններ, որոնք բոլորի համար են, սակայն այլ կանոններ են քաղաքացիների համար, այլ կանոններ են իշխանությունների։ Ամեն մի կողմն էլ ունի իրավունքներ ու պարտավորություններ։ Հիմա մեզ մոտ իշխանությունը այդ կանոններից դուրս է․ Նիկոլն ասում է՝ ես պետությունն եմ, ես իշխանությունն եմ, ինչ ուզում՝ անում եմ։ Այսինքն՝ էդ կանոնները քանդել է, ուրեմն և քանդել է պետությունը՝ որպես ինստիտուտ, որը սահմանում և պահում է ամենից կարևորը, այդ կանոնները։
«Եթե իմ դեմ թեկնածություն ես դրել, ուրեմն քո ունեցվածքը խլելու եմ» բանաձևը ինքնիրավչություն է։ Ու երբ այս անօրինական հրամանները գնում-կատարում, չզինված, չդիմադրող մարդուն բիրտ ուժով փռում են գետնին, այդ դիմակով, զենքով ԱԱԾ-ականները, ոստիկանները, այլևս դառնում են անօրինական հրամաններ կատարող զինված խմբեր, ոչ թե պետություն։ Մի տեսակ, մոռացել ենք, ինչի մասին ենք մենք բոլորս և մեր իսկ պետություն կոչվածը։
Կարճ ասած՝ 2018-ից ի վեր մեր հետընթացի պատճառը հենց այն է, որ սա եկել է ոչ թե զարգացման լոզունգով, այլ քանդելու, արժեզրկելու։ Ու այս բոլոր գործընթացներում չկա օրենք, օրինականություն։ Իր պետքն էլ չէ՝ հավատում ենք, թե չենք հավատում, իր պետքն էլ չէ, որ չարչարվեն, գոնե մի հատ հիմք գտնեն-դնեն տակը․ այդ ձևականությունների կարիքը չկա, որովհետև ինքն օրենքից դուրս է։ Իրենց համար կարևորը իշխանությունը պահելն է, պետության վրա թքած ունի։ Քաղաքացու, պետության հետ կնքած Նիկոլի կնքած «քաղաքացիական պայմանագիրը» վաղուց լուծարվել է»,- ընդգծում է Հակոբյանը։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
244Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
156Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
187Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
192Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
169Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15029.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13229.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
29329.08.2026, 22:36