Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության․ այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

«Ազատությունը» գրում է. «Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար․․․ Դեռ ամիսներ առաջ էինք գրել, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։ Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում․․․
«Թեղուտ»-ի՝ ՎՏԲ-ին չմարած վարկային պարտավորությունների ծավալը, ըստ 2024-ի հաշվետվության, կազմում էր ավելի քան 162 միլիարդ դրամ՝ մոտ 440 մլն դոլար․․․ Սոկոլովի անձնական կայքը նշում է, որ նա 21 տարեկանում Ռուսաստանից տեղափոխվել է ԱՄՆ, և իր ներդրումներով վերափոխել է կարևոր ենթակառուցվածքներ․․․ Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ նա նաև հայտնի է բարեգործություններով․․․
Ըստ Associated Press-ի՝ Սոկոլովը նաև պարբերաբար նվիրատվություններ է արել նախագահ Թրամփի քաղաքական շտաբին. միայն մեկ տարում նա շուրջ 11 միլիոն դոլար է փոխանցել Թրամփին աջակցող MAGA շարժմանը։
Բրիտանական The Guardian-ը անցած դեկտեմբերին գրել էր, որ Դոնալդ Թրամփի որդին՝ կրտսեր Դոնալդ Թրամփն այցելել էր Ջիբրալթարում կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոն, որը պատկանում է Կոնստանտին Սոկոլովին»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

«Եկեղեցու գործերը քննող ՔՊ֊ական վեց հոգանոց հանձնաժողովի անդամներին բազմաթիվ փորձություններ են սպասվում». Հայկ Դեմոյան
2612:42
«ՀՀ-ն առաջիկա տասնամյակում չի կարող ԵՄ-ի մաս կազմել». Թաթուլ Հակոբյան
4112:12
«Երկրի ներսում ժողովուրդը գիտի ձեր իրական պատկերը, ժամանակն է պատռել ձեր դիմակը նաև աշխարհի համար»․ Նարե Սիմոնյան (տեսանյութ)
6211:48
«12-ամյա երեխան Երևանի թիվ 98 դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի». Ինեսսա Վարդանյան
7511:18
«Միջազգային հանրության առաջ ամոթով ենք, որ ունենք այսպիսի կառավարություն»․ Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)
5311:11
«Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ճանապարհներին՝ սխալ կազմակերպման հետևանք է»․ Մանուշ Եսայան (տեսանյութ)
5811:06
«Մենք խաղաղ ակցիա ենք անում», «Թողեք այդ ակցիայի խաղաղ, բնականոն կարգը որոշենք»․ վեճ ակցիայի կազմակերպիչների և ոստիկանների միջև
6111:00
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
6210:30