Շաբաթ, 18 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C»․ Լևոն Ազիզյան

«Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C»․ Լևոն Ազիզյան
31
Այսօր, 03:06

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ,

Ուզբեկստան

Բուզաուբայ՝ +48.7°C
Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C

Ղրղզստան

Ջանի Ջեր՝ +43.7°C
Երկրի դիտարկումների պատմության ամենաշոգ օրը։
Տալաս (1200 մ բարձրություն)՝ +40.1°C

Ղազախստան

Արիս՝ +46.6°C
Բականաս՝ +43.4°C

Հատկանշական է, որ 51° հյուսիսային լայնության շրջանում օդի ջերմաստիճանը հասել է +46°C, իսկ Բալխաշում (47° հս. լ.) նվազագույն գիշերային ջերմաստիճանը կազմել է +28.5°C, ինչը վկայում է նաև անսովոր տաք գիշերների մասին։

Թուրքմենստան +47.8°C

Տաջիկստան +45.0°C

Այս տվյալները վկայում են, որ Կենտրոնական Ասիան գտնվում է բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ, որտեղ ոչ միայն ցերեկային առավելագույն, այլև գիշերային նվազագույն ջերմաստիճաններն են մնում անսովոր բարձր»։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան