«Հոգեբանական խոշտանգում՝ չհաստատված մեղադրանքի դեպքում․ ցնցող է»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից», - բանտից գրել է ընդդիմադիր կին գործիչ Արեգնազ Մանուկյանը: Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում, չհաստատված, միջին ծանրության մեղադրանքի դեպքում՝ և փաստաբանի պնդմամբ՝ ենթադրության հիմքով։ Իրոք որ ցնցող է և անպատկերացնելի։ Լավ բա 13 տարեկան երեխային ինչո՞ւ եք պատժում։ Հենց այս պատժիչ մեթոդների կիրառումն է ցույց տալիս մեղադրանքի խոցելիությունը։ Եթե մեղադրանքը չհաստատվի, գոնե հոգեպես բավարարված կլինեն, որ պատժել են ընդդիմադիր կնոջը ամենասադիստական մեթոդներով։ Գլխավոր դատախազուհին վերջերս հայտարարում էր, որ հարցումները ցույց են տալիս դատախազության նկատմամբ հանրային վստահությունը աճել է։ Սա ոգևորում է դատախազությանը։ Եվ հիմա, այս դեպքով, դատախազությունն առաջնորդվում է հր վկայակոչած հանրային վստահությամբ։ Արեգնազ Մանուկյանի, նրա անչափահաս երեխայի հետ նման վարվելակերպով պատժում են նաև հանրության այն մասին, որն անընդունելի, մերժելի, անբարո է համարում նման գործելակերպը»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
244Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
156Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
187Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
192Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
169Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15029.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13229.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
29329.08.2026, 22:36