Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին՝ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով:
Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և Լիտվայի միջև բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման համար:
Լիտվան 1991 թվականին առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ ժամանակից ի վեր՝ մեր երկրների միջև ձևավորվել է ամուր համագործակցություն, որը որակապես նոր մակարդակի բարձրացավ 2026 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով:
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հատկապես Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացմանը ցուցաբերվող՝ Լիտվայի շարունակական և անվերապահ աջակցությունը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը՝ ի բարօրություն երկու երկրների:
Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
1019:06
«Ակնկալում ենք ադրբեջանցի և հայ գործընկերների հետ համաձայնեցնել «3+3» ձևաչափով հանդիպումների ժամանակացույցը»․ Լավրով (տեսանյութ)
4518:42
«Թրամփը փորձում է խաթարել ընտրությունների նկատմամբ վստահությունը»․ Ադամ Շիֆ
3418:24
«Բանակում ծառայելը կարծես թե պատիժ է դառնում»․ Ոսկան Սարգսյան
4618:18
«Լավ է, որ այսօր հենց Քոչարյանն է հերքում «պրիյեմնիկի» մասին շրջանառված թեզը»․ Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)
5917:18
«Խոսքը միայն Ավետիքի մասին չէ․ խոսքը մեր պետության, իրավունքի և արժանապատվության մասին է»․ Սայիդա Պողոսյան
5017:00
«Աղվան Վարդանյանը 7 սրոկ նստեց ԱԺ»․ Սյուզի Բադոյան
5916:48
«Ազգի համախմբման համար անհրաժեշտ է նրա իսպառ բացակայումը»․ Լևոն Ջավախյան
5716:42