Ուրբաթ, 17 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ցերեկային ժամերին փակ կլինի

Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ցերեկային ժամերին փակ կլինի
30
Այսօր, 20:00

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է․ «Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի կմ1+400-կմ2+600 հատվածը (Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց) այսօրվանից մինչև օգոստոսի 10-ը՝ ցերեկային ժամերին, առավոտյան 7.00-ից մինչև 20.00, փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց-Մ-4-Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով»։