«Ադրբեջանը փորձում է տարբեր ճնշումներով հասնել իր նպատակին». Ռոբերտ Քոչարյան

«Այն ինչ այսօր կատարվում է սահմաններում մեծ պատկերի մի փոքր հատվածն է ընդամենը»,- այսօր մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն ու ցանկություն չունենք, և Ադրբեջանն իր օրակարգը ցույց է տալիս նման կարգի դրսևորումներով: Չեմ զարմանում, կզարմանայի եթե այդ ամենը չլիներ»- ասաց նա՝ անդրադառնալով Երասխի հատվածում տեղի ունեցած միջադեպերին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակն ամենասկզբից էլ եղել է Արցախի ամբողջական զավթումը, բայց այդ ծրագիրը մնացել է կիսատ. «Հիմա փորձում են տարբեր ճնշումներով հասնել իրենց նպատակին: Ես կառաջարկեի մեկ այլ անկյան տակ այս ամեն ինչը դիտել: Ակնհայտ է, որ մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով, և այս հանգմանքը էական նշանակություն ունեցավ նաև ընտրությունների արդյունքների վրա»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Եթե որոշել է մանդատը վերցնել, հաստատ հիմքում տրամաբանություն կա»․ Ռոբերտ Մարգարյան
7801:06
«Նիկոլի կնքած «քաղաքացիական պայմանագիրը» վաղուց լուծարվել է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
8300:42
«Նոր Հայաստանում մարդն արժեք ունի միայն մահից հետո»․ Կարեն Հեքիմյան
8400:24
«Հոգեբանական խոշտանգում՝ չհաստատված մեղադրանքի դեպքում․ ցնցող է»․ Ժաննա Ալեքսանյան
83Երեկ, 23:54
«Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած նավի վրա». #Tasnim
105Երեկ, 23:42
««Նարուշիլովկան» ունի գին․ Սոկոլովն այդ գինը վճարում է՝ պարբերաբար Թրամփին ֆինասնավորելով»․ Արթուր Դանիելյան
80Երեկ, 23:30
«ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում տասնյակ լրացուցիչ լիցքավորող ինքնաթիռներ». #Axios
172Երեկ, 23:22
«Գործ «կարելու» Ն․Փ․-ական «արվեստը»»․ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
66Երեկ, 23:06