Վաղարշակ Հարությունյանի «տակը ՊՆ-ում փորել են». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է հրաժարական տվել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ում վերջինիս հեռանալը բավականին տարօրինակ ու զարմանալի են ընդունել, քանի որ վերջին ամիսներին, շաբաթներին Վաղարշակ Հարությունյանի մտերիմները երբ հարցրել են, թե կա խոսակցություն, որ նրան ազատելու են և փոխարինեն Կարապետյանով, վերջինը պնդել է, թե անիմաստ խոսակցություններ են, և նման բան չկա:
Ու մինչ նրա մտերիմները զարմացած են ու դեռ չունեն կարևոր հարցի պատասխանը, թե ինչու նրան ազատեցին, ՊՆ-ում այլ խոսակցություններ են պտտվում: Մասնավորպես, Վաղարշակ Հարությունյանի ազատումը, կարծում են, պատահական չէ, քանի որ իշխանությունները Արշակ Կարապետյանին պատահական չէին ուղարկել ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, այլ նախապես՝ ընտրություններից առաջ, հստակ որոշված է եղել, որ երբ ընտրութունները հաջող ավարտվեն, Արշակ Կարապետյանը նշանակվելու է պաշտպանության նախարար:
Լուրեր կան, թե Վաղարշակ Հարությունյանի գործունեության մասով այնքան բան են հասցրել ՀՀ վարչապետին, պնդել, որ նա չի կարողանում կառավարել, չի դիմակայում տարածաշրջանի մարտահրավերներին, որ իշխանություններն էլ որոշել են նրան փոխել: Ասել է թե՝ Վաղարշակ Հարությունյանի «տակը ՊՆ-ում փորել են», ու բանը հասել է ազատմանը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
1523:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
4623:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
5622:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
7221:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6520:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
6420:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
7919:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
7219:48