Ինչ տեսք ունի Ազգային ժողովի կազմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուների կողմից մանդատներից հրաժարվելու գործընթացը։ Ըստ այդմ, ՔՊ-ից պատգամավորական մանդատից հրաժարվել է 17 անձ, իսկ «Հայաստան» դաշինքից՝ երեքը։ ՔՊ ցուցակից հրաժարվածները հիմնականում մարզպետներ են կամ այն անձինք, որոնք առաջիկայում պաշտոններ կստանան գործադիրում։
Ըստ այդմ, Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնց մեջ շատ են նորեկները՝ ոչ միայն ընդդիմադիր ուժերից, այլ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ ՔՊ-ից այս անգամ խորհրդարան չեն գնա Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը և Հակոբ Սիմիդյանը։ Նարեկ Մկրտչյանն ու Արմեն Փամբուկյանն էլ
կպահպանեն իրենց պաշտոնները։
Խորհրդարանի ՔՊ-ական նորեկներից են՝ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Գագիկ Մելքոնյան, Հակոբ Արշակյան, Էդուարդ Աղաջանյան, Վիգեն Խաչատրյան, Զարուհի Բաթոյան, Վիլեն Գաբրիելյան, Ալխաս Ղազարյան, Տրդատ Սարգսյան, Հասմիկ Հակոբյան։
«Հայաստան» դաշինքից պատգամավորական մանդատից հրաժարվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի անդամներ Ալեքսանդր Խաչատուրյանն ու Մարիաննա Եփրեմյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակից ոչ ոք չի հրաժարվել մանդատից, և առաջին 7 համարներ Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը և Տիգրան Աբրահամյանը կվերցնեն իրենց մանդատները»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«31 պատգամավոր ունենալը բավարար է, ավելին ունենալը՝ հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան
722:00
Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք այլ հարցեր
3421:30
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
4920:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
14220:12
«Ֆրանկֆուրտում հանդիպում ունեցա գործարարների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6120:06
«Վիսբադենում մրցանակի հանձնման արարողությունից հետո պատասխանեցի տեղի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6420:00
«Պետություն-խոշոր բիզնես կոալիցիայից կտուժի ժողովրդավարությունը»․ Լիաննա Խաչատրյան
5119:36
«Կաթողիկոսը հոգևորականին զրկել է կարգավիճակից․ սա չի կարող համարվել հանցագործություն»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6018:42