«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն որպես մեղադրյալ է ներգրավվել ընտրակաշառք տալու գործով
![]() 272 Հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ., 12:17 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Հ. Է-ն, Մ. Ու-ն և Գ. Ա-ն խմբով, նախնական համաձայնությամբ նույն վարչական շրջանի ընտրողներին առաջարկել և խոստացել են 20 000-ական ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Հիշյալ դաշինքի կողմից ներկայացված պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Հ. Է-ն դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար ընտրողներին կաշառք առաջարկելու և խոստանալու հարցում նախնական համաձայնության է եկել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Գ. Ա-ի և Մ. Ու-ի հետ։ Մասնավորապես, Հ. Է-ն Մ. Ու-ի հետ խոսակցությունների ընթացքում վերջինիս առաջարկել է գումարի դիմաց «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկող հնարավորինս մեծ թվով ընտրողների հավաքագրել՝ նշելով, որ պայմանները հանդիպման ընթացքում կհստակեցնի իր հետ համագործակցող Գ.Ա-ն: Վերջինս 2021 թվականի հունիսի 14-ին Մ. Ու-ի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց առաջարկվում է 20 000 ՀՀ դրամ կաշառք: Մ. Ու-ն, ընդունելով Հ. Է-ի և Գ. Ա-ի առաջարկը, նույն օրն այդ մասին տեղեկացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող իր ծանոթներին՝ վերջիններիս խոստանալով 20 000-ական ՀՀ դրամ կաշառք՝ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց։ Խմբի կազմում նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալու՝ առաջարկելու և խոստանալու համար Գ. Ա-ին և Մ. Ու-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Մ. Ու.-ն լիովին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Հ. Է-ն նույնպես որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գ. Ա-ի և Մ. Ու-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: |
«Քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի, փաստի առթիվ, ոչ թե անձի նկատմամբ»․ Կիմա Ավդալյան
233Երեկ, 00:18«Որևէ գործունեություն իրականացնելու լիցենզիա չի տրամադրվել «bank24.am» անվանումով ընկերությանը»․ ԿԲ
22317.10.2025, 21:12«Սյունիքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու մասին հրապարակումներն ապատեղեկատվություն են»․ Նազելի Բաղդասարյան
27017.10.2025, 19:42Վաղարշապատի ընտրություններում գրանցվել է 8 քաղաքական ուժ
24017.10.2025, 19:18Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սթիվ Ուիթքոֆի հետ
14617.10.2025, 10:06«Չափազանց անկեղծ և գաղտնի քննարկում». Պուտինն ու Թրամփը խոսել են երկուսուկես ժամ
27116.10.2025, 23:32Գարեգին Բ-ն հանդիպել է Արագածոտնի թեմի սպասավորների հետ
19316.10.2025, 17:18Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման
20516.10.2025, 14:48