Բերման է ենթարկվել 49 անձ. ոստիկանությունը՝ երեկվա ուժեղացված ծառայության մասին

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Հուլիսի 21-ի երեկոյան ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում։ Մեկնարկից առաջ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողներին։ Նա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։
Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել է նաև մեքենայի կեղծ համարանիշ։ Բերման ենթարկված անձանցից երկուսը ձերբակալվել են: Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են»։

«Օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)
9613:24
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով Կառավարության ներկայացուցիչ
8611:30
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
190Երեկ, 18:42
ՊՆ-ն արձագանքել է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ներկայանալու քննարկումներին (տեսանյութ)
214Երեկ, 16:00
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
215Երեկ, 09:18
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
30621.09.2026, 13:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
25721.09.2026, 11:24
«Հայկական պետությունը պիտի ապրի և հարատևի իր բուն էությամբ ու առաքելությամբ»․ ՀՅԴ
26221.09.2026, 10:36