«Ձեր վրդովմունքը, թե ինչու շուտ չենք ստուգել «Բանդիվան» ՍՊԸ-ի գործունեությունը, հասկանում եմ»․ Անուշ Հարությունյանը պարզաբանում է
![]() 646 Ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ., 17:30 ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովո՛ւրդ ջան, ձեր վրդովմունքը, կապված «Բանդիվան» ՍՊԸ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի գործունեության կասեցման հետ, հասկանում եմ՝ ինչո՞ւ շուտ չենք ստուգել, և ընդունում: Տեղեկացնում եմ, սակայն, որ ՍԱՏՄ-ն ստուգումներն իրականացնում է միայն Տեսչական մարմնի խորհրդի կողմից հաստատված ստուգումների ծրագրի հիման վրա: Մոտ 1000 տնտեսավարող: 185 տեսուչով: Ընկերությունները հաջորդ տարին, հատկապես եթե խախտումներ չեն եղել կամ վերացրել են, չեն կրկնվում, այլապես կստացվի, որ չենք թողնում աշխատել ու ամեն տարի անհանգստացնում ենք: «Բանդիվան» ՍՊԸ-ն դեռևս դեկտեմբերին ընդգրկվել է մեր ստուգումների ծրագրում: Ստուգման ժամկետը՝ երրորդ եռամսյակ: Ինչևէ: Ծրագրից դուրս այլ ընկերություն կարող ենք մտնել ՄԻԱՅՆ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: Այդ է պատճառը, որ անընդհատ խնդրում-հորդորում ենք՝ կապի ցանկացած միջոցով՝ հեռախոս՝ թեժ գիծ՝ 010206040 կամ 012906090, ՖԲ էջ՝ այ սա, էլ. հասցե՝ [email protected], [email protected], փոստով կամ անձամբ՝ հասցեն՝ Կոմիտաս 49/2, տեղեկացնել մեզ այն խախտումների մասին, որոնց հանդիպում եք հանրային սննդի կետերում, արտադրություններում կամ իրացման ցանցում: Միայն շնորհակալ կլինենք: Յուրաքանչյուր քաղաքացի պետության մասնիկն է և ունի ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ: Պահանջատեր, նկատող ու տեղեկացնող սպառող լինելը բոլորիս պարտականությունն է: «Բանդիվան» ՍՊԸ-ից բողոք, գոնե վերջին երեք տարում, ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ, թեև շատերը հիմա գրում են, թե գիտեին, որ այնտեղ խախտվում են սանիտարահիգիենիկ նորմերը... Ի դեպ, ահազանգող քաղաքացու անձնական տվյալները երբեք ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ: Կապվեք մեզ հետ, եթե խախտումներ եք նկատում»: Աղբյուրը` Անուշ Հարությունյան |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
