Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ապացույցներով ներկայացված են Երասխում բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը․ ՄԻՊ

Ապացույցներով ներկայացված են Երասխում բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը․ ՄԻՊ
897
Շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ., 00:22

Նոր արտահերթ զեկույց անգլերենով ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի 2021թ. հուլիսի 14-21 կրակոցների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
Զեկույցում ցույց են տրված Երասխում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները, ապացույցներով են ներկայացված համայնքի բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը: Ցույց է տրված նաև դրանց կապը ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների հետ, նույնական տրամաբանությունը: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Աղբյուրը`   Արման Թաթոյան