Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
957
Չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ., 12:12

Հուլիսի 28-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։