«Սարսափի մթնոլորտ տարածել՝ վա՜յ, էս ի՞նչ են անում, դավադրություն է, ճիշտ չէ՛». Փաշինյանը՝ Գևորգյանին
![]() 550 Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 12:19 Կառավարությունն այօրվա նիստում հաստատեց Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «ՄԱՅԼԵՌ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այն իր մեջ կներառի նաև զվարճանքի ու ժամանցի վայրեր: «Ենթադրվում է, որ ընկերությունը խաղատուն կառուցելու հնարավորություն կունենա ու այն կկառուցվի ոչ այն քաղաքականության տրամաբանությամբ, որը Կառավարությունը հայտարարել է ու վարում է խաղային բնագավառի հետ կապված»,- նկատեց Ֆինանսների նախարարի պաշտոնակարտը: «Եթե ճիշտ եմ հիշում՝ մեր օրենսդրությամբ կա որոշակի պայման, որ եթե հյուրանոցային բիզնեսում ներդրումն ինչ-որ թվից ավելի է, նույնիսկ Երևանում հնարավորություն է ստեղծվում նաև խաղատնային բիզնես իրականացնելու...»,- արձագանքելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մտահոգություն հայտնեց նախագծի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Հնարավոր ա Ձեր ելույթից հետո ներդրումային ծրագիրն էլ տեղից չշարժվի: Ամեն որոշման հետ կապված՝ սարսափի մթնոլորտ տարածել՝ վա՜յ, էս ի՞նչ են անում, էս ի՞նչ են կառուցում, ճիշտ չէ: Կես ժամ ա քննարկում ենք, արդյունքն էտ ա՞: Հեսա կխորանանք՝ կգանք այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն ա տեղի ունենում, հետևաբար քվեարկելուց առաջ մտածեք՝ ինչի օգտին եք քվեարկում և այլն»: |
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանելու Բրազիլիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ
275Երեկ, 19:04«Ծաղկի արտահանումը դարձել է անհնարին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
228Երեկ, 13:12Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները
52809.07.2025, 20:46Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
93207.07.2025, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
84707.07.2025, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
86607.07.2025, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
75107.07.2025, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
26607.07.2025, 00:12