«Ուղիղ երեք տարի ու երեք ամիս է՝ դու խաբում ես ամեն օր». Սևակ Հակոբյան
![]() 289 Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 17:30 Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապիտուլյանտը կառավարության նիստում դժգոհում էր այն մասին, թե Ալիևն իրեն խաբում է, ֆռացնում է, հիմարացնում, չի կատարում պայմանավորվածությունները։ Որ Ալիևը կարող է նման ստորության գնալ, չեմ կասկածում, բայց զարմանում եմ, որ դրանից զարմանում է ու դժգոհում է Նիկոլը։ Ուղիղ երեք տարի ու երեք ամիս է՝ դու խաբում ես ամեն օր, աշխարհի ստերն ես հորինում, ասում ես ստեր քո բոլոր հանդիպումների մասին, բոլորի հետ հանդիպումների մասին, բանակցությունների մասին, պայմանավորվածությունների մասին։ Մենք քո բերանից ճիշտ խոսք դեռ լսած չկանք։ Չկա մի կարևոր թեմա, որի մասին խոսես, հետո մի քանի հոգի չասեն, որ էդպես չի եղել, ստում ես։ Դու չես կատարում որևէ խոստում, որևէ պայմանավորվածություն, կարելի է բացել խոստումներիդ ցանկն ու գնալ կետ առ կետ բոլորի հետևից, բոլորը խաբել ես։ Երբ խոսում են ավստահելի գործընկեր լինելու մասին, առաջին հերթին նկատի ունեն քեզ։ Ու դու հիմա բողոքում ես, որ քեզ ֆռացնում, հիմարացնո՞ւմ են։ Վատ ա, չէ՞, Նիկո՛լ։ Բա դու էլ ես գեղցու շուստրիությամբ խաբում մարդկանց, փորձում հիմարացնել։ Եվ հիմա ումի՞ց ես բողոքում։ Դու ու Ալիևն իրար գտել եք, շատ լավ իրար սազում եք, իրար արժեք»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
