«Հայաստանը, ըստ ռուսական պլանի, շուտով փաստացի դադարելու է որպես պետություն գոյություն ունենալուց». Հայկ Մարտիրոսյան
![]() 319 Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 14:00 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաշխարհային պատմության մեջ նախատիպ և նախադեպ չունեցող ազգային դավաճանի հայտարարությունն այն մասին, որ ողջ սահմանի երկայնքով նպատակահարմար է ռուսական զորք կանգնեցնել, ապացույց է այն հանգամանքի, որ Հայաստանը, ըստ ռուսական պլանի, շուտով փաստացի դադարելու է որպես պետություն գոյություն ունենալուց: Այն չի պահպանելու անգամ ռուսական գաղութի իր ներկա փաստացի կարգավիճակը: Փոխարենը ստեղծվելու է Լիբիայի կամ սիրիական Աֆրինի մոդելով մի տարածքի, որտեղ ազգային առանձին տարր՝ հայեր են ապրում, բայց իրենց շահերն ու որոշումներն են ֆիզիկապես իրականացնում առնվազն երեք այլ պետություններ: Ընդ որում՝ Լիբիայում իրավիճակը, այնուամենայնիվ, վերահսկում են իրենք՝ լիբիական առանձին ցեղերն ու կլանները, մինչդեռ Հայաստանում գետնի վրա ֆիզիկական այդ վերահսկողությունն անգամ ամբողջությամբ փոխանցվում է Հայաստանի թշնամու դաշնակցին՝ Ռուսաստանին: Սա ոչ միայն ինքնիշխանության որևէ վերջին ծվենի ծրագրված վերացում է, այլև՝ երկրի ոչնչացման հստակ ծրագիր: Այս ամենում ամենամեծ ու պատմական մեղքը, այնուամենայնիվ, ոչ թե թշնամիներինն ու դավաճաններինն է, այլ՝ հայ ժողովրդինը, որ ունենալով միջազգային բարենպաստ մթնոլորտ ու գործելու ամբողջական գործիքակազմ՝ ընտրել է կրավորական դիրք բռնելու միջոցով՝ սեփական ճակատագրի տնօրինումը թշնամիներին հանձնելու և մի անգրագետ, վախկոտ ու հակահիգիենիկ դավաճան ոչնչությանն անխոս ենթարկվելու ինքնասպանական ուղին»: Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
