Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

ԱԺ–ն վաղն արտահերթ նիստ կգումարի

ԱԺ–ն վաղն արտահերթ նիստ կգումարի
359
Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 21:36

Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կգումարի, այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:
«Հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2021 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,– ասվում է ԱԺ խորհրդի որոշման մեջ: