Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս՝ ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:
ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:


Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
29202.10.2026, 16:30
«Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել»․ Կիմա Ավդալյան
30202.10.2026, 14:12
Ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել
31702.10.2026, 12:36
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
46130.09.2026, 16:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք, 1,6 միլիարդ դրամ
36230.09.2026, 12:48
«Լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառվեն պատասխանատուների նկատմամբ»․ ՀՀԽ
36930.09.2026, 11:48
«Մեկնարկում է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը»․ ԿԸՀ
43629.09.2026, 17:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին
83329.09.2026, 15:19