Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի. ՄԻՊ

Քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի. ՄԻՊ
235
Ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ., 16:42

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է. «Ի պատասխան լրագրողական հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:

Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն:
Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին»: