Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար պաշտոն զբաղեցնող 61 պաշտոնյայի
![]() 435 Ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ., 18:00 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 3.1-ին կետն ու վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողների 2021 թվականի 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները՝ Վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողներին պարգևատրել 2021 թվականի 1-ին կիսամյակի կատարողականի գնահատման հիման վրա, 112 տոկոս դրույքաչափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածից՝ համաձայն հավելվածի»: Պարգևատրվել է թվով 61 պաշտոնյան․ նրանց անուններին և պարգևատրման չափին կարող եք ծանոթանալ հղումով: |

Գարեգին Երկրորդի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
4212:36
Ապամոնտաժվել են Սեյրան Օհանյանին պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը (տեսանյութ)
46603.04.2026, 15:54
Մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից
30703.04.2026, 12:00
Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ (տեսանյութ)
29103.04.2026, 10:42
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
39202.04.2026, 17:30
««Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
34601.04.2026, 15:30
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը
41601.04.2026, 11:06
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
48631.03.2026, 14:24
