ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
![]() 430 Ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ., 18:48 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։ Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։ Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։ Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը»։ |
«Սահմանադրությունը պետք է ասի՝ ՀՀ քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես ՀՀ-ն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13715:52«Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ»․ Վահագն Խաչատուրյան
16913:30ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ
344Երեկ, 19:18«Ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետը երկարացվեց»․ ՀՀ ՊՆ
44003.07.2025, 16:06«Տաշիր գրուպ»-ում քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու գործով
35002.07.2025, 16:12«ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել». ՍԱՏՄ
39502.07.2025, 15:54Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
42802.07.2025, 11:42Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
29201.07.2025, 20:48