«Տո լավ են անում. ինչի էր պետք սրանց հետ գնալ ընտրության, թողնել, որ կապիտուլյացիայից հետո թպրտային». Մարգարիտ Եսայան
![]() 406 Չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ., 17:48 ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը թուրքին հանձնած, հազարավոր զոհեր տված, ՀՀ սահմանները վտանգների մեջ խեղդած, երկիրը միջազգային հարթակներում իզգոյ ու ծիծաղելի դարձրած, տնտեսության հերն անիծած, սովորական սպառման առարկանների գները հիպերբոլիկ մեծացրած, առհասարակ, քաղաքական, մարդկային և բարոյական ժանտախտ տարածած, ատելություն և թույն արտադրած և արտադրող, փողոցից իշխանությունը զավթած, քաղաքական ուժի ներկայացուցիչներն արդեն մաքուր լվացված և ետպատերազմյա վախերը բռնած, ինչ-որ «գրված» տեքստեր են կարդում, «խելք և խրատ» են տալիս խորհրդարանական ընդդիմության անդամներին և ես, որ տեսել և սեփական մաշկիս վրա եմ զգացել տարիներ շարունակ նրանց իսկ արտադրած թույնը, ատելությունը, ապշում եմ, լավ, էս երկրում, ի վերջո, ամոթը չափ ու սահման ե՞րբ է ունենալու․․․ Էս ո՞վ է նստել և տիրաժավորել սրանց «խրատական» և «վարժապետական» ելույթները․․․ Բայց, մյուս կողմից էլ, տո լավ են անում, ինչի էր պետք սրանց հետ գնալ ընտրության, սրանց թողնել, որ կապիտուլյացիայից հետո թպրտային, որ հիմա էլ դժգոհում եմ․․․ Լեզուները երկարացրել ընկել են խորհրդարանի ամբիոնին․․. Պետությունից են խոսում, համերաշխությունից, երկրի շահից, զոհերի թիվն են շահարկում, ժողովրդի անունն են մատի փաթաթան սարքել, թե ժողովուրդն իրենց իբր ձայն է տվել․.. Թե իրենք ժողովրդի ցավը տանեն, տանե՞ն, թե՝ ժողովրդին ցավ տան ու ցավ են տալիս․.․ Գնացեք Եռաբլուր, այ տհասներ․․. Գնացեք․․․․ Եթե կարող եք․․․ Ու սիրտս խառնում է․․.. Էս ինչ տխմար սցենար է, որ չի ավարտվում․․․»: Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
