«Մեր թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է և նրա թեկնածությունը պաշտպանելու ենք». Սեյրան Օհանյան
![]() 323 Հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ., 12:14 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդդիմության ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը չընտրվեց պաշտոնում: Ընդդիմադիր նոր թեկնածու առաջադրելու համար Ալեն Սիմոնյանը ձայն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին. ««Հայաստան» խմբակցությունը կողմնակից է իր նախորդ առաջադրմանը: Եթե մենք Իշխան Սաղաթելյանին առաջարկել ենք որպես ԱԺ նախագահի տեղակալ, նոր ընտրությունների դեպքում նորից առաջադրելու ենք Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը»,- ասաց նա: Ա. Սիմոնյանն ընդհատեց՝ ասելով. «Այդ դեպքում Ձեզ հարվիրում եմ ամբիոնի մոտ՝ թեկնածուին նորից ներկայացնելու համար»: Ս. Օհանյանն ասաց, որ իրենց թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է և ավելացնելու ոչինչ չունի: «Կարծում եմ՝ մեր թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է և նրա թեկնածությունը պաշտպանելու ենք»,- ասաց Օհանյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
