«Այն պատգամավորը, որը դեմ կքվեարկի Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների լուծումը». Մամիջանյան
![]() 358 Ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ., 14:12 «Ցանկացած պատգամավոր, որը դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը։ Հանձնաժողովը ցույց կտա, որ մեր երկիրը կանգնած է մեր հայրենիք Արցախի կողքին և պատրաստ է կիսել մեր հայրենիքի ցավը»։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Վարդանյանի խոսքին, թե «Տրամաբանական չէ ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելը»: Ըստ Մամիջանյանի՝ նոր հանձնաժողովը կկարգավորի Ղարաբաղի հետ հարաբերությունների ամբողջ սպեկտրը ամենօրյա ձևաչափով, այդ թվում՝ նաև բանակցային գործընթացը։ «Բանակցողները պետք է հաշվետու լինեն ժողովրդի ընտրյալներին»,- ասաց պատգամավորը: Նշենք, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են ԱԺ-ում Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծել:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
