«Անհատներին լռեցնելու հին-նոր պրակտիկա է սկսում տարածվել». Հայկ Մարտիրոսյան
![]() 341 Շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ., 04:06 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհատներին, քաղաքացիներին, քաղաքական գործիչներին լռեցնելու հին-նոր պրակտիկա է սկսում տարածվել: «Չպիտակավորել», «բնորոշումներ չտալ» և նման այլ լռեցնող արտահայտություն կիրառելով լրագրողները, այլ քաղաքական գործիչները և կամ պարզապես անձինք փորձում են փակել ազատ խոսքի ճանապարհն ու խցանել մարդկանց բերանները: Միաժամանակ դրանով ցանկանում են ցույց տալ, որ իբրև թե իրենք քաղաքակիրթ են, իսկ դիմացինը՝ բարբարոս, որ իրեն իբրև թե «անպարկեշտ» խոսքեր է թույլ տալիս: Իրականում այդպես լռեցնողները ոչ միայն իրենք են քաղաքակրթությունից հետ մնացած արարծներ, որովհետև պիտակավորումներն ու որակումներն ամենաառաջադեմ Արևմուտքի քաղաքական բառապաշարի անբաժանելի մաս են և խոսքի ազատության կիրառում ու դրսևորում, այլև որովհետև այն թերմացքը, որ նման կերպ փորձում է լռության բռնատիրություն հաստատել, ինքն է անասնական՝ ստրկական մշակույթի կրող: Եթե դա, իհարկե, մշակույթ կարելի է անվանել: Այսուհետ ամեն անգամ, երբ լսում եք, որ մեկն ասում է՝ «խնդրում եմ չպիտակավորել», «խնդրում եմ բնորոշումներ չտալ», իմացեք, որ ձեր առջև քաղաքական բռնատիրության առաջամարտիկ է, որ իր որակներով առավել մոտ է անասունին, քան մարդու, որի հետ կարելի է զրուցել կամ բանավիճել»: Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
