Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դու դեռ շատ ճանապարհ ունես գնալու, սկիզբը հուսադրող չէ»․ Լյովա Եղիազարյան

«Դու դեռ շատ ճանապարհ ունես գնալու, սկիզբը հուսադրող չէ»․ Լյովա Եղիազարյան
314
Շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ., 00:36

Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես խորհուրդներ տալ չեմ սիրում, չնայած այն հատուկ է մանկավարժներին։ Սա բացառություն է։
ՊՈՒ-ի սկանդալային պատգամավոր Մկրտչյան Աննան նույն համայնքից է, ինչ հանրաճանաչ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, որն այդպիսի նվաճումների հասնելով՝ մնաց համեստ։
Խորհուրդ եմ տալիս մի քիչ նմանվել նրան։
Դու դեռ շատ ճանապարհ ունես գնալու, սկիզբը հուսադրող չէ։
Աշոտյանի քաղաքական դպրոցը ուսանելի չէ։
Հիշի՛ր, որ արմատներով Ապարանի Քասախ գյուղից ես, չամռլեցի, որոնց համար արժանապատվությունը վեր էր ամեն ինչից։
Հուսով եմ, որ ականջալուր կլինես ապարանցուս հորդորներին»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան