Պետությունն ուղղակի կանգնելու է սնանկության փաստի առջև. «Փաստ»
![]() 263 Շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ., 10:12 «Փաստ» օրաթերթը գրում է. Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Իսկ ի՞նչ ճակատագիր են ունեցել նախկին ծրագրերն ու պետական բյուջեները: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինչպես 2021թ. պետական բյուջեն, որն ընդունվել է 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը որևէ կերպ չեն արտացոլում մեր երկրի ներկա խնդիրները և իրողությունները։ «ՀՀ պետական բյուջեն ուղղված չէ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի իրականացմանը։ Չեն պահպանվում հարկաբյուջետային քաղաքականության տարրական կանոնները։ Այս վարքագիծը նշանակում է, որ վտանգում ենք պետական եկամուտների աճը, միաժամանակ ընթացիկ պարտավորությունների գծով ստանձնում ենք բավականին համարձակ պարտավորություններ, իսկ արդյունքում մի օր անհնար է լինելու ընթացիկ ծախսերի (կենսաթոշակներ, պետական հատվածի աշխատավարձ և այլն) սպասարկումը: Պետությունն ուղղակի կանգնելու է սնանկության փաստի առջև։ Սա կոչվում է պետական միջոցների փոշիացում, պետական հնարավորությունների սահմանափակում, մեկ բառով ասած՝ պետականակործան հանցագործություն»,-ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ բացակայում են ոչ միայն իրական առաջնահերթությունները, այլև դրանց վերաբերյալ հստակ պատկերացումները»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
